Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
''Արմեդա'' մշակութային ակումբը
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն ասոցիացիայի անդամները այլև բժշկական աշխարհի ամենատարբեր մարդիկ։
Այս հարմարավետ կահավորված սրահում, սովորաբար սուրճի գավաթի շուրջ, ոչ պաշտոնական մթնոլորտում հայ բժիշկները հանդիպում են, մտերմաբար պատմում իրենց ձեռքբերումների մասին, ինչպես նաև զրուցում հոգևոր-մշակութային կյանքի շուրջ։ Այստեղ ինքնաբուխ ծնունդ են առնում նաև մշակութային միջոցառումների ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականցվում են ասոցիացիայի համապատասխան ստորաբաժանումների կողմից։
Այս անգամ ուզում ենք պատմել ակումբի բազմաբնույթ միջոցառումներից մեկ ուղղության մասին։ Նույնիսկ դժվար է ասել, թե առաջինը ում մտքով անցավ, կամ ով առաջարկեց համագործակցել թատերարվեստի ներկայացուցիչների հետ` առողջապահության բնագավառի մարդկանց առավել մոտիկից հաղորդակից դարձնելու համար հայ բեմարվեստին։ Սակայն գաղափարը անմիջապես կյանքի կոչվեց և այդ ինքնատիպ գաղափարը դարձավ իրականություն։ Ավելին, Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց բուժաշխատողների համար պարբերաբար կազմակերպել կոլեկտիվ դիտումներ, իսկ ներկայացումից անմիջապես հետո` նաև քննարկումներ։ Նման առաջին իսկ միջոցառումը պսակվեց աննախադեպ հաջողությամբ։ Նույնիսկ թատերարվեստի գործիչների կարծիքով անակնկալ էր, որ առողջապահության ոլորտի աշխատակիցները այդքան ջերմ վերաբերմունք ունեին դեպի բեմարվեստը ու նաև այդքան խոր գիտելիքներ` ըստ արժանվույն գնահատելու իսկական ձեռքբերումները և մատնանշելու նաև «թերությունները»...
Համագործակցություն, որի հիմնական գաղափարակիրը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էր, իրոք կայացավ։
Շուրջ մեկ տարվա ընթացքում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կազմակերպվեցին այսպիսի մի շարք դիտում-քննարկումներ։ Սունդուկյանցիները արդեն իսկ բժիշկ-հանդիսատեսի «դատին են հանձնել» Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» (ռեժիսոր` թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան), ինչպես նաև ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների նևրոզները», Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները», Ժան Ժենեի «Աղախինները» ներկայացումները։ Հանդիպումից հանդիպում բուժաշխատողների և թատերարվեստի ներկայացուցիչների կապը ավելի է ջերմանում, առավել առարկայական են ուրվագծվում հետագա փոխհամագործակցությունները։
Հայկական բժշկական ասոցիացիան որոշեց նաև հյուրընկալվողից անցում կատարել հյուրընկալողի դերին։ Պետք չէ շտապել, հարգելի ընթերցող, և մտածել, թե նշված հաջորդ քայլին հայ բժիշկները «փոխեցին իրենց մասնագիտությունը» և ներկայացում բեմադրեցին դերասանների համար։ Ոչ, պարզապես «Արմեդա» ակումբի սրահը պարզվեց, որ ամենևին էլ վատ ասպարեզ չէ հետաքրքիր ներկայացում բեմադրելու համար և Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» մոնոներկայացումը «բեմադրվեց» ասոցիացիայի ակումբում (քանի որ ակումբի սրահը բեմ չունի այդ պատճառով ենք բեմադրվեց բառը առնում չակերտի մեջ)։
Վերջում ուզում ենք հիշեցնել, որ ակումբի դռները բաց են բոլորի համար, իսկ կազմակերպվող միջոցառումների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել www.armeda.am/club ինտերնետային էջում։
Կարդացեք նաև
Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...
Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...
Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...
''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...
Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...
«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...
Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...
Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն